«Եղբորս նկատմամբ կատարված հարձակման փաստով մեղադրանք է առաջադրվել 2 անձի»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եղբորս նկատմամբ հունիսի 7-ին կատարված հարձակման փաստով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետի և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժի նկատմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած պաշտոնական գրության մեջ նշվում է, որ քրեական վարույթի շրջանակում հսկող դատախազի կողմից երկու անձի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Մեղադրանքը հարուցվել է ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (բռնի գործողությունների հետևանքով ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 210-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրական գործընթացի խոչընդոտում)։ Նշված հոդվածներով նախատեսված է խոշոր չափի տուգանքից մինչև հանրային աշխատանքներ ու 2 տարվա ազատազրկում։
Հիշեցնեմ, որ հունիսի 7-ի ընտրության ժամանակ Մարտունու Լիճք գյուղի վարչական ղեկավար Սիրական Սիրականյանը և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժ Սիրակ Սիրականյանը ընտրական տեղամասի մոտ առերևույթ խուլիգանական խմբակային հարձակում էին կազմակերպել եղբորս՝ Լևոն Հոխիկյանի նկատմամբ, թիկունքի կողմից հարվածել էին, գետնին գցել ու շարունակել հարվածներ հասցնել, ինչի հետևանքով եղբայրս կորցրել էր գիտակցությունը։ Դրանից հետո Լիճքի գյուղապետ Սիրական Սիրականյանը փախուստի էր դիմել։ Տեսագրությունները պահպանված են։
Մեր կողմից ընթացք տրված իրավական գործողությունների արդյունքում վերջապես հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու առերևույթ հանցագործների նկատմամբ, առաջադրվել է մեղադրանք։
Իրավական երկրում այդպիսի մեղադրանքով պաշտոնյաներին հեռացնում են աշխատանքից՝ պաշտոնական դիրքի չարաշահում թույլ չտալու համար։
Մենք շարունակում ենք գործընթացը իրավական դաշտում, իսկ կողքից իշխանությանը քծնող մանր չինովնիկներին խորհուրդ եմ տալիս հեռու մնալ։ Ինչքան չեզոք, այնքան լավ ձեզ համար»։

«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
2312:30
ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
5411:54
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
6909:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
14309:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9208:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
25600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
149Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
141Երեկ, 23:06