Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 44 տարեկան է, ամենատարեցը՝ 90․ ԱՆ

Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն՝ առողջացած, 397-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում:
Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 771 նոր դեպք և 538 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
9801:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
227Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
41504.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
22904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
25604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
70030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
68430.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
80028.10.2026, 15:06