Հայտնի է՝ երբ կիրականացվի Լոս Անջելես–Երևան չվերթը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է. «Հաշվի առնելով COVID-19 - ի հետևանքով ավիացիոն շուկայում առաջացած իրավիճակը և հատկապես Քալիֆորնիա նահանգում մեր հայրենակիցների կուտակումները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հորդորով, Cross Group ընկերությունը, LAX2EVN նախագծի շրջանակում, հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես - Երևան ուղիղ չարթերային չվերթ։
Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ (ամուսին/կին/ծնող/երեխա)։
Չվերթը կիրականացվի եվրոպական Icelandair ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է էկոնոմ և բիզնես կարգի նստատեղերով։ Ինքնաթիռը վառելիքի վերալիցքավորման նպատակով Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ՝ ներառյալ կանգառը։
Եթե ցանկանում եք գնել ավիատոմսեր նշված չվերթի համար, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները lax2evn.com կայքում։ Cross Group ընկերությության աշխատակիցները 48 ժամվա ընթացքում կապ կհաստատեն Ձեզ հետ՝ տեղեկացնելու Ձեզ վճարման կարգի մասին։
Ավիատոմսերը կարող եք ձեռք բերել նաև Լոս Անջելեսի տեղական ճամփորդական գործակալություններից։
Էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350 ԱՄՆ դոլար, բիզնես կարգինը՝ 2350 ԱՄՆ դոլար:
0-2 տարեկան երեխաների ավիատոմսի արժեքն է՝ 100 ԱՄՆ դոլար:
Չվերթն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ի համագործակցության շնորհիվ:
Որևէ պատճառով չվերթի չեղարկման դեպքում ավիատոմսի ամբողջ գումարը կվերադարձվի գնորդին՝ երկշաբաթյա ժամկետում»:

«TRIPP-ի իրագործումն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
1802:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
127Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
122Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
82Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
190Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
94Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
89Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
99Երեկ, 19:54