«Վերջապես հասկացա՝ ինչ է նշանակում «բորշել» արտահայտությունը». Հակոբ Ռուբինյան

Լրագրող Հակոբ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես ես ողջ խորությամբ հասկացա, թե ինչ է նշանակում «ԲՈՐՇԵԼ» արտահայտությունը...
Ընկերներիցս մեկն ինձ ուղարկեց հայտնի տեսանյութը՝ այդ «քաղաքական խոհարարի» մտավոր ունակությունների մասին որոշակի կասկած հայտնելով...
Դիտելուց հետո իմ մոտ այդ կապակցությամբ որևէ կասկած չառաջացավ: Պետք չէ հոգեթերապևտ կամ հոգեբույժ լինել դիագնոզելու համար նման սրացումները: Փոխարենը կասկածներ առաջացան բոլոր այն մարդկանց մտավոր ունակությունների մասին, ովքեր ժամանակին նրան նշանակել են պետական և դիվանագիտական բարձր պաշտոնների:
Սույն պարոնին անձամբ ճանաչելու ո՛չ երջանկությունը, ո՛չ էլ դժբախտությունը չեմ ունեցել: Հեռակա կարգով ենթադրել եմ, որ նա ունի մտավոր բարձր կարողություններ, կազմակերպչական և գործարար տաղանդ և այլն: Ավա՜ղ, ինչպիսի հիասթափություն: Դիտելով, թե ինչպես է նա ուղտով խառնում «կառտոլն» ու «քյալամը», ակնհայտ է դառնում, որ նա բացարձակապես զուրկ է երևակայությունից, գտնվում է մտավոր զարգացման նախադպրոցական փուլում, ունի բազմաթիվ թաքուն և անթաքույց կոմպլեքսներ...
Ամենատխուրն այն է, որ այս ամենը չի գիտակցում և համոզված է, որ չափազանց օրիգինալ և կրեատիվ բան է անում:
Հետաքրքիր է, երբ զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը խորհրդակցությունների ժամանակ արջուկներ, նապաստակներ ու աղվեսիկներ օգտագործո՞ւմ էր...
Չգիտեմ, բայց չեմ զարմանա, եթե պարզվի, որ՝ այո:
Սակայն զարմանում եմ, երբ այս մարազմը մարդիկ տարածում են լրջորեն, երբեմն էլ մեկնաբանում են, որ նա է Հայաստանի և հայ ժողովրդի միակ փրկությունն ու ապագան:
Հետգրություն. ես չեմ խոսում նրա վերլուծությունների, համեմատությունների և նկարագրությունների մասին, քանի որ մասնագիտությամբ լրագրող և վերլուծաբան եմ, ոչ թե հոգեբույժ...
Հետևություն. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն»...»:

«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի
2718:12
«Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել». Արա Պողոսյան
5117:54
«Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացել և տեսնել զինված ադրբեջանցի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6116:36
«Դուրս եկեք իմ անձնական էջերից, իմ անձնական կյանքից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9516:18
«Ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)
7515:18
Ըստ տուժածի քրոջ՝ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձեռքի 3 մատները (տեսանյութ)
8414:36
««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
9014:18
Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ որդին մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
9914:06