Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից
566
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 19:45

Հանգստյան օրերին մարզարը սպասարկող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզկենտրոններում և հանրապետության տարբեր ավտոճանապարհներին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Ուժեղացված ծառայությունների արդյունքում տարբեր խախտումների փաստերով կազմվել է ավելի քան 2500 արձանագրություն։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 119 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 96 վարորդ, որոնցից 22-ը զրկվել են վարորդական իրավունքից։ Մեկ անձ էլ զրկվել է վարելու իրավունքից՝ ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին չենթարկվելու և փախուստի դիմելու համար։

Բացի այդ, հայտնաբերվել է նաև առանց ապպա պայմանագրի՝ 23, թաղանթապատված դիմապակիով՝ 40, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել նաև այն վարորդների մեքենաները, որոնք միտումնավոր խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։