Պարետի որոշմամբ կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը

ՀՀ կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս է ուժեղացված ռեժիմով ստուգումներ է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում արձանագրված խախտումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Տեսչական մարմնի աշխատակիցները մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած մշտադիտարկման արդյունքում ՀՀ պարետին առաջարկություն էին ներկայացրել վերոնշյալ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Պատճառն այստեղ արձանագրված որոշակի անհամապատասխանություններն էին պարետի որոշմամբ հաստատված նորմերի կատարման նկատմամբ: Արդյունքում, ՀՀ պարետի 2020 թվականի հուլիսի 13-ի N 190-Ա որոշմամբ՝ 5 օրով կասեցվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը:
Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի գլխավորությամբ այսօր ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի աշխատակիցները խստորեն հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը մանկապարտեզներում: Կարևորվում է խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը: Իրականացված մշտադիտարկման արդյունքում խախտումներն էականորեն նվազել են: Երեխաների առօրյան կազմակերպվում է բացօթյա տարածքներում, հիմնականում պահպանվում են հակահամաճարակային կանոնները:
Կրթության տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումները շարունակական բնույթ են կրում: Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմինըներկայացնում է պարետատուն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
146Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
25115.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
82409.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
157709.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
85408.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
85408.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
68107.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
76606.09.2026, 19:18