«Փոխնախարարը խոստացավ նորից հանդիպել ու կոնկրետ առաջարկություններ անել»․ չընդունված դիմորդի ծնող

«Իմ և պարոն Թամրազյանի կողմից շատ մանրամասնորեն քննարկվել է ցանկացած խնդիր, եղել են առաջարկություններ, որոնք իմ կողմից չեն ընդունվել, բայց նա կառուցողական մոտեցավ այս խնդրին և խոստացավ, որ վաղը տեղյակ կպահի, նորից կունենանք հանդիպում, և արդեն կոնկրետ առաջարկություններ կանի»,- այս մասին ԿԳՄՍ փոխնախարարի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց չընդունված դիմորդի ծնողը։
Նա նշեց, որ հավելյալ տեղերի վերաբերյալ իրենց պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ։
«Ուրիշ տարբերակ չկա, եթե ասում են՝ սահմանափակ ա, էլ տեղ չկա, ուրեմն մենք մենակ դա ենք պահանջում։ Հիմա իրանք կարող ա ուրիշ տարբերակներ էլ առաջարկեն, էդ վաղը պարզ կլինի։ Էդ տարբերակները ես, բնականաբար, մեր երեխաների ու ծնողների հետ կքննարկեմ, և եթե ձեռնտու տարբերակ լինի, կհամարենք դա հարցի լուծում»,- ասաց ծնողը։
Հարցին, թե վաղը որ ժամին են պատրաստվում կրկին հանդիպել, պատասխանեց, որ առայժմ ինքն էլ տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Կառավարությունից որևէ արձագանք չստանալուց հետո նրանք շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
14903:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41520.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
47120.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
47820.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
294616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
208115.07.2026, 21:35