«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 2 օրական նորածին է մահացել

Երևանում այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրական նորածին աղջիկ։
Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Կայքի տեղեկություններով՝ երեխայի հարազատները նորածնի մահվան մեջ մեղադրում են իրենց մարզի բժշկական կենտրոնի բժիշկներին, դիմել են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Երեխայի 28-ամյա մայրն այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ։ Աղջնակը երիտասարդ ընտանիքի առաջնեկն էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
287Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
186Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
209Երեկ, 12:12
Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
26520.11.2026, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
47020.11.2026, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
65920.11.2026, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
45820.11.2026, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
65520.11.2026, 10:31