Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում

Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
36
Այսօր, 12:12

Այսօր՝ նոյեմբերի 21-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes-Benz G 550»-ը, մեկ այլ «Mercedes» և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող երկու տրոլեյբուսները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։