«Ո՞վ է իրավունք տվել ցեխ շպրտելու ուսուցչի վրա». Աննա Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի օր է ցանցում տարբեր օգտատերերի կողմից հայ ուսուցիչներին փնովող, նսեմացնող և տարատեսակ պիտակավորումներ անող գրառումների հանդիպում։ Փաստորեն, պարզվում է մեր բոլոր ձախողումների ամբողջ մեղքն ուսուցչինն է։ Իսկ կարո՞ղ է պատահաբար խնդիրը հենց այս մարդկանց մեջ է, ովքեր դպրոցից և ուսուցչից չեն կարողացել (չեն ուզել) քաղել այն, ինչ անհրաժեշտ է հասարակության ու պետության կայացման համար։ Ամենահեշտ տարբերակը միշտ մեղքն ուրիշի վրա բարդելն է՝ սեփական անհաջողություններն արդարացնելու համար։ Շատ ձեռնտու ալիբի։ Սա չկայացած անձի բարդույթ է, որը ցավոք շատ է հանդիպում սեփականը չգնահատող մարդկանց մոտ։
Քանի մեր ժողովուրդը չի սովորել ըստ արժանվույն գնահատել իր ուսուցչին, արժևորել ու բարձրացնել նրա դերը հասարակության կրթման ճանապարհին, երկիրը երբեք ու երբեք չի կայանալու, ինչքան օտարածին նորամուծություններ ուզում եք արեք։
Ո՞վ է իրավունք տվել ցեխ շպրտելու ուսուցչի վրա։
Ինքներդ ձեզ հարցրեք, թե դուք ինչ եք արել կրթությունը բարեփոխելու համար»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
14903:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41520.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
47120.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
47820.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
294616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
208115.07.2026, 21:35