Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կա զոհ
![]() 471 Կիրակի, 02 օգոստոսի, 2020 թ., 14:00 Երեկ՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ 19-ամյա Հովնան Ավալյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Ավալյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ 18-ամյա Սամվել Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 19:45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Սպիտակի բաժին, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Ավալյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: ![]() ![]() |
Ողբերգական ավտովթար՝ Կանիաշիրում
8913:12Թեքսասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի (լուսանկար, տեսանյութ)
8913:11Անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
11812:24Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
13911:16Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
34300:22Պակիստանում ընտելացված առյուծը հարձակվել է կնոջ և երկու երեխաների վրա (տեսանյութ)
324Երեկ, 23:32Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր
251Երեկ, 19:00Թեքսասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնում է 80-ի
434Երեկ, 11:05