«Մեզ սպասում են կորոնավիրուսի տարածման համար նպաստավոր աշունն ու ձմեռը». Արման Բաբաջանյան
![]() 409 Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 21:10 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս մեկ ամսով, ինչը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին երկարաձգումը։ Հայտնի է, որ Արդարադատության նախարարությունը մշակում է արտակարգ դրության իրավիճակները կարգավորող օրենսդրության փոփոխությունների փաթեթ, ինչը հնարավորություն կտա ապագայում հակահամաճարակային համապատասխան միջոցառումներ ու գործողություններ իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու։ Մինչ այդ, սակայն, արտակարգ դրությունը միանշանակորեն պետք է երկարաձգել, այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ընդ որում, վերջին շաբաթներին կորոնավիրուսի համավարակի տեմպի կայունացումը մեզ պետք է ոչ թե բթացնի ու մղի անհաշվենկատ գործողությունների, այլ ճիշտ հակառակը՝ բազմապատիկ անգամ սթափեցնի ու հիմք դառնա կայունացնող այս միտումներն ավելի ամրապնդելու համար։ Առաջիկայում մեզ սպասվում են աշնան ու ձմռան ամիսները, որոնք, ցավոք, նպաստավոր են կորոնավիուսի համավարակի տարածման համար։ Դա նշանակում է, որ մենք համավարակի կայունացման այսօրվա միտումները պետք է օգտագործենք աշնան ու ձմռան ամիսներ վարակի տեմպը բազմապատիկ անգամ նվազեցրած մուտք գործելու համար։ Դա հնարավորություն կտա նաև զգալիորեն թեթևացնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կբացառի աշնանը կամ ձմռանը, Աստված մի արասցե, համավարակի բռնկման, նոր ալիքի դեպքում՝ դրան դիմակայել ավելի կենսունակ առողջապահական կարողություններով։ Այնպես որ, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումն աներկբայորեն արդարացված է, առաջիկա այդ մեկ ամիսը մենք պետք է օգտագործենք աշնանը պատրաստվելու ու այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որ սա դառնա արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման իսկապես վերջին դեպքը։ Առողջություն բոլորիս, ու Աստված պահապան Հայաստանին»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
