Խորհրդարանը չընդունեց ԼՀԿ-ի՝ արտակարգ դրության երկարաձգումը չեղարկելու մասին նախագիծը
![]() 336 Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 18:30 «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօրվա հատուկ նիստում օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր չեղարկել արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում։ «Մենք պատրաստ ենք մեր մոտեցումները բերել։ Պատրաստ եմ 24 ժամ նախագծերի վրա աշխատել, որպեսզի դրանք շուտ բերվեն, ընդունենք և արտակարգ դրության ռեժիմից դուրս գանք։ Հետևաբար, «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է, որ այսօր խորհրդարանը չեղարկի արտակարգ դրության երկարացման որոշումը, որի պարագայում կառավարությունը պարտադրված կլինի արագ գալ խորհրդարան և արագ ընդունել մնացած օրենքները։ Այլապես սա հեշտ ճանապարհ է՝ հայտարարել, որ արտակարգ դրություն է, չաշխատել, նոր օրենսդրական փաթեթներ չպատրաստել, որպեսզի ինչ ունեն դե ֆակտո, դա դե յուրե ամրագրենք», - ելույթի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էմդոն Մարուքյանը։ ԼՀԿ-ի ներկայացրած օրենքի նախագիծը, սակայն, չընդունվեց խորհրդարանում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իշխող խմբակցությունը դեմ կքվեարկի: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կողմ է գործընկեր ընդդիմադիր խմբակցության բերած նախագծին: Նախագծին կողմ քվերակեց 22 պատգամավոր, 68-ը՝ դեմ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
