«Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյանն իր էջում գրել է. «Համաճարակը ցցուն կերպով ջրի երես հանեց արհեստական աճած դպրոցների խնդիրները: Այ ինձ հետաքրքիր է, թե ինչպես պետք է 3 տասնյակ ունեցող դասարանը բաժանվի երեք խմբի և այդ բաժանման արդյունքում դպրոցում բոլոր դասարանները տեղ ունենան: Սպասում եմ սեպտեմբերին, որ հասկանամ ինչո՞ւ է, օրինակ, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը շարունակում ընդունել 250 աշակերտ և որն է այդ դպրոցի բացառիկությունը, որի հաշվին Երևանում շատ դպրոցներ պետք է փակվեն, բայց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը շարունակի ընդունել 250 առաջին դասարանցի այն դեպքում, որ մինչ համաճարակն էլ երկհերթ էր: Կամ Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցը ինչո՞ւ ունի 159 առաջին դասարանցի միայն հայկական դասարաններում, երբ կրկին երկհերթ է:
Ինչպես պետք է կազմակերպվի այս դպրոցների մեկ տասնյակից կազմված խմբերի դասերը, և ո՞ր երեխաների խումբը պետք է տուժի սրանից:
Հուսամ՝ սա հետևություն է, որ մյուս տարի 3,4 * կրճատվեն նմանատիպ դպրոցների առաջին դասարանցիների հոսքը: Միակ դպրոցը փաստորեն, որ լիցենզիայի թիվ կրճատվեց, դա ժամանակին ամենամեծ արտոնություն ունեցող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցն է:
Տարոսը մնացածին: Առանց այն էլ Երևան քաղաքում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը: Սպասում եմ սեպտեմբերի»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
14603:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
46920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
47520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
102917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
294316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
207915.07.2026, 21:35