ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Դավիթ Համբարյանին։ Ո՞վ է նա։
Համբարյանն ունի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթության և մասնավոր հատվածում կառավարման փորձ։
Նրա աշխատանքային ուղին սկսվել է դեռ 2002 թվականին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։ Այնուհետև՝ 2004-2007 թվականներին, աշխատել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։
2005-2011 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
2008-2009 թվականներին զբաղեցրել է «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծառայության պետի պաշտոնը, իսկ 2009-2016 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ընկերությունում՝ սկզբում որպես խորհրդատու, ապա՝ գովազդի, մարքեթինգի ռազմավարության և պլանավորման թիմի ղեկավար։
2015-2016 թվականներին ղեկավարել է «Օրանժ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի միավորման գործընթացը, իսկ 2016-2017 թվականներին ղեկավարել է «Յուքոմ»-ի մարքեթինգային և հաղորդակցության գործընթացները։
2017-2020 թվականներին եղել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ընտրության գծով տնօրեն։
Պետական կառավարման համակարգ է վերադարձել 2020 թվականին՝ նշանակվելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ գլխավոր քարտուղար։
2022 թվականին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ից զբաղեցնում է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը»։

«Քաղաքացիների ներկայացրած որևէ դիմում «Արցախբանկ»-ի կողմից չի բավարարվել». Արցախի տեղեկատվական շտաբ
4919:30
«Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի». Աննա Հակոբյան (տեսանյութ)
5319:18
«Ռուսներն էլ ասում են՝ հո ձեր պահուստային անվադո՞ղը չենք». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5619:12
«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են (լուսանկար)
4819:00
Դեյվիդ Իգնաթիուսը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
5718:12
«Ես այս շրջանն անցնում եմ՝ որպես արժևորելու փուլ». Գագիկ Ծառուկյան
6217:54
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կրկին կալանավորվել է
7416:48
Տեսանյութ է տարածվել՝ ինչպես է տղամարդը 15 հեռուստացույց կոտրում (տեսանյութ)
16815:16