Երկու թոռներին ծեծած քաղաքացու մյուս 5 թոռները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են ԲԿ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում էկզոգեն հարցականով իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, և 2-ամյա Նիկ Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս «Իջևան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն: Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա և 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հ.-ի թոռներն են:
Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հ-ն է։ Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հ-ն, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ-ին և 4-ամյա Նաիրի Ղ-ին, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ-ն նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Ծեծի ենթարկվածը Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է
218Երեկ, 16:36
«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան
178Երեկ, 15:42
3 մահ՝ մի քանի վայրկյանում (տեսանյութ)
364Երեկ, 15:40
Կիևը հրթիռակոծվել է (տեսանյութ)
316Երեկ, 14:23
Թուրքական ընկերության նավը ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել
264Երեկ, 14:05
Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
33220.08.2026, 23:42
«Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը». ՀՀ ՊՆ, ՔԿ
32920.08.2026, 17:54
Սևանա լճից դուրս է բերվել 36-ամյա տղամարդու մարմին
34020.08.2026, 15:24