Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է»․ Իշխան Սաղաթելյան

«Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է»․ Իշխան Սաղաթելյան
21
Այսօր, 10:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում, իրականության հետ որևէ աղերս չունի։
Փաստերով.
1. Նախաստորագրված համաձայնագրի 2-րդ հոդվածում արդեն իսկ Ալիևի պահանջով ամրագրված է, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջ չեն առաջադրի։
2. Նույն փաստաթղթի 7-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես համաձայնագրի չկատարման հիմնավորում։
3. Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ Անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք ուղղակիորեն չեն վերարտադրվել Սահմանադրության տեքստում, իրավական ուժ չունեն և տարածքային պահանջ չեն ներկայացնում։
Հետևաբար, Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է, որի նպատակը հայ ժողովրդին նվաստացնելը և սեփական գործողությունները լեգիտիմացնելն է։
Սա հարկավոր է հիշել և իմանալ, անկախ նրանից թե ինչ փաթեթավորմամբ այսօր կհրապարակվի Ալիևի հերթական պահանջը»։

Աղբյուրը`   Իշխան Սաղաթելյան