Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Իրանն անցած շաբաթ ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան վերջին մեկ տարվա ընթացքում». Թրամփ

«Իրանն անցած շաբաթ ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան վերջին մեկ տարվա ընթացքում». Թրամփ
45
Այսօր, 08:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո Թեհրանը դարձել է ավելի ագրեսիվ, քանի որ դեմոկրատներին «թույլ» է համարում։

«Ինչպես բոլորը հիշում են, նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրությունների վերաբերյալ երկու բան էի կանխատեսել։ Նախ՝ եթե հաղթեն դեմոկրատները, ֆոնդային շուկաները զգալի անկում կապրեն, ինչը և տեղի ունեցավ։ Եվ երկրորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի ագրեսիվ կդառնա իր հարձակումներում, ինչը նույնպես տեղի ունեցավ»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ «վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանը ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել, քան վերջին մեկ տարվա ընթացքում որևէ այլ ժամանակահատվածում»։ ԱՄՆ նախագահը նշել է, որ դրանք բոլորը խոցվել են և վնաս չեն պատճառել։
«Իրանի առաջնորդները դեմոկրատներին թույլ, անարդյունավետ և երկիրը քայքայող են համարում, բայց ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա»,- հավելել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ և՛ դեմոկրատները, և՛ Իրանը «հուսահատորեն պայքարում էին, որպեսզի նավթի գները հնարավորինս երկար բարձր մնան, իսկ ընտրություններից հետո նավթի գինը ռեկորդային չափով նվազեց»։
«Ափսոս, որ ընտրողները դա չհասկացան նախքան իրենց ընտրությունը կատարելը, բայց ընտրություններն ընդհանուր առմամբ շատ «տարօրինակ» էին»,- եզրափակել է Թրամփը։