«Կյանքումս հազվադեպ եմ հանդիպել այնպիսի վերջացած մարդկանց, ինչպիսին նա է». Նավալնիի եղբայրը՝ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի մասին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգ Նավալնին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիանալի մամուլի ասուլիս էին Օմսկում կազմակերպել մի քանի բուժաշխատողներ։ Հատկապես տհաճ էր գլխավոր բժշկի խոսքը, թե իրեն անգամ «շնորհակալություն» չեն ասել։ Երևի նրան շնորհակալություն են հայտնել տարբեր գերատեսչություններում՝ Ալեքսեյին երկար պահելու համար: Հենց նա էր ասում, որ Ալեքսեյն ի վիճակի չէ տեղափոխման և առողջապահական ոլորտի պաշտոնյաների հետ միասին ճնշում էր գործադրում բժիշկների վրա, որպեսզի նրանք ևս հաստատեին տեղափոխման անհնարինությունը: Հենց նա էր ստում աշխարհին, թե Նավալնիի ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, իսկ թունավորումը բացառվում է... Շնորհակալություն օդաչուներին, բժիշկներին, և բոլոր նրանց, ովքեր եղբորս տեղափոխումն իրականացրին: Իսկ գլխավոր բժիշկ Մուրախովսկիին թող «շնորհակալություն» ասեն ուժայինները»:
Արդեն հայտնել էինք, որ Բեռլինի հիվանդանոցի բժիշկները հաստատել են Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը։

«Սրանք բոլորը ստախոս են». Միքայել Աջապահյան
1418:42
«Ամոթ եմ զգում ՀՀ-ի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների հանդեպ քրեական հետապնդումներ են». Միքայել Աջապահյան
1318:36
«Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը». Միքայել Աջապահյան (տեսանյութ)
2118:24
ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն
3918:06
«Ոչ միայն «վերևներում» են զլանում հարց լուծել, այլ նաև մարդն է զլանում բնությունը մաքուր պահել»․ Նարինե Բաղդասարյան
5616:18
«Գործը վերաբերում է 2004թ․ մի գործարքի, որը հաստատել է կառավարությունը»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5916:06
«Միջքաղաքային ճանապարհներին ավտոբուսների ուղևորները պետք է երթևեկեն ամրակապված»․ Դանիել Իոաննիսյան
6516:00
ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ միջնորդությունը (տեսանյութ)
5715:54