«Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»․ Նիկոլ Փաշինյան

«Ղարաբաղի շարժումը չպիտի շարունակենք: Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»,- այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ՝ այդ խոսույթները՝ 300 հազար ադրբեջանցի, բան, ո՞նց ենք փակում, ասում ենք՝ նա էլ չկա, նա էլ չկա: Երբ դրոշը մարդիկ դնում են սեղանին, դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը, հետո դժվար է որոշել՝ ով առաջինը ինչ ասեց, ով հետո ոնց ասեց:
Ղարաբաղի կոնֆլիկտի մասին մենք մեր ճշմարտությունն ունենք, Ադրբեջանն՝ իր, թե առաջինը ով ասեց, առաջինը ինչ արեց, առաջինը ով կրակեց, առաջինը ով սպանեց: Պարզ է, որ մենք մեր ճշմարտությունն ունենք և հավատում ենք այդ ճշմարտությանը, և իրենք էլ իրենց ճշմարտությունն ունեն, որ հավատում են: Խաղաղությունը սրա մասին է:
Այո՛, պատերազմի եռագլուխ կուսակցությունը կոնկրետ սպառնալիք է ստեղծել խաղաղության համար, որովհետև, ճիշտ է, 720 հազար քաղաքացի տեր է կանգնել խաղաղությանը, բայց հիմա նայում եմ թվերին, ասում եմ՝ ո՞նց, մոտ 500 հազար քաղաքացի քվեարկել է նրա օգտին, որ գնանք Ղարաբաղը հետ բերե՞նք․․․ Ղարաբաղի շարժումը շարունակե՞նք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ եթե այդպիսի տպավորություն ստեղծվի շատ արագ խաղաղությունը կփլուզվի։

«2026 թվականի Հայաստանի Հանրապետությունը մեր ամենահաջողված պրոյեկտն է՝ իր զոհերով ու զոհողություններով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2618:48
«էս գլխից ասում եմ՝ ես գնալու եմ Բաքու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5718:30
«Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4718:12
«Արևմուտքը փորձում է վերաշարադրել պատմությունը». Լավրով
7317:52
«Ձայները կեղծվել են ու տանը վեր ընկա՞ծ եք, ձայները կեղծվել են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյան
6417:30
«Ռազմավարական տեսանկյունից վերաքվեարկությունը կարող է վերածվել ինքնագոլի»․ Բորիս Մուրազի
5717:24
«Այն հաշվարկները, որոնց վրա կառուցվել է իշխանության երկարաժամկետ ռազմավարությունը, մտնում են փակուղի»․ Արմեն Հովասափյան
4917:12
«Ընդդիմության առաջին դեմքերը, կարծես, լռության ուխտ են տվել»․ Արմեն Այվազյան
5717:06