«Ռազմավարական տեսանկյունից վերաքվեարկությունը կարող է վերածվել ինքնագոլի»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմուտքի գործակալական ցանցը, որը այս տարիներին լիարժեքորեն ծառայել է Փաշինյանին, սկսել է խոսել ընտրությունների արդյունքները չեղարկելու և վերաքվեարկություն նշանակելու մասին։ Ոմանց կարող է թվալ, թե վերջապես գործակալները որոշել են կանգնել արդարության կողմում, սակայն, իմ համոզմամբ, իրականությունն այլ է։
Իրենք և իրենց տերերը ծանր են տարել այն փաստը, որ հայ ժողովուրդն իր ակտիվ մասնակցությամբ 50+ տոկոսով մերժել է Փաշինյանի օրակարգերը։ Ստեղծված իրավիճակում դժվար է կյանքի կոչել այն, ինչի վերաբերյալ Փաշինյանը պարտավորություններ է ստանձնել։ Նոր ընտրություններով կամ վերաքվեարկությամբ նրանք փորձելու են հասնել 50+-ի և, ինչու ոչ, նաև սահմանադրական մեծամասնության։
Ինչպե՞ս։ Նախ՝ հասարակության իշխանամետ հատվածն ավելի ակտիվ է մասնակցելու ընտրություններին, քանի որ տեսել է, որ Փաշինյանը վերարտադրվում է։ Մյուս կողմից՝ հասարակության ընդդիմադիր հատվածի մի մասը կարող է չմասնակցել՝ հիասթափված լինելով արձանագրված արդյունքներից։
Բացի այդ, ՔՊ-ի կողմից ընդունված նոր օրենքով արգելվելու է վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանում չբնակված ՀՀ քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը։ Միայն այս երկու հանգամանքը կարող է բավարար լինել, որպեսզի իշխանությունն ապահովի առնվազն 50+ արդյունք, էլ չեմ խոսում սահմանադրական մեծամասնության մասին։
Հ․ Գ․ Ոմանք կասեն, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ են պատրաստվում ներկայացնել նաև ընդդիմադիր ուժերը։ Այո՛, քանի որ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով և արդյունքների հետ համաձայնելը ճիշտ չէ։ Սակայն ռազմավարական տեսանկյունից վերաքվեարկությունը կարող է վերածվել ինքնագոլի»։

«Արևմուտքը փորձում է վերաշարադրել պատմությունը». Լավրով
1117:48
«Ձայները կեղծվել են ու տանը վեր ընկա՞ծ եք, ձայները կեղծվել են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյան
3317:30
«Ռազմավարական տեսանկյունից վերաքվեարկությունը կարող է վերածվել ինքնագոլի»․ Բորիս Մուրազի
3017:24
«Այն հաշվարկները, որոնց վրա կառուցվել է իշխանության երկարաժամկետ ռազմավարությունը, մտնում են փակուղի»․ Արմեն Հովասափյան
3717:12
«Ընդդիմության առաջին դեմքերը, կարծես, լռության ուխտ են տվել»․ Արմեն Այվազյան
4717:06
«Դրանց հասցեական ջախջախելու եմ․ էն քաղաքացիները, որոնք էս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4317:00
«Հուսով եմ, որ համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում փոխադարձ վստահության և կայունության ամրապնդմանը»․ Հռոմի պապ
8816:57
«Ընտրակաշառք բաժանողներին պետք է արմատախիլ անել ՀՀ քաղաքական կյանքից»․ Նիկոլ Փաշինյան
3816:42