Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը». Միքայել Աջապահյան

«Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը». Միքայել Աջապահյան
36
Այսօր, 18:24

«10 օր հետո կլրանա իմ ապօրինի կալանավորման մեկ տարին, և ես փառք եմ տալիս աստծուն այսպես սքանչելիորեն ինձ պարգևատրելու համար: Բացառությամբ առաջին ատյանի դատարանում իմ ինտելեկտի խոշտանգմանը՝ մեր սիրելի դատախազների կողմից: Մնացած բոլոր օրերը սքանչելի էին՝ Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազաի հետ եղբայրական զրույցներով: Վերջին 4 ամսում էլ առանձնության սքանչելի հնարավորության համար շնորհակալ եմ հարգարժան դատարանին, որ արգելեց ցանկացած շփում, բացառությամբ 4 հոգու: Եվ ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասել, որ սրանք իմ կյանքի լավագույն օրերն էին, երբ ոչ մի մտահոգություն չունես: Իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, խնդիրներ լուծելու, միայն մտածի աղոթելու, անցած կյանքը վերլուծելու, վերաիմաստավորելու մասին: Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պետք է հայտնեմ նրանց, ովքեր այս պահերն իրենց նպատակների համար օգտագործելու համար ստեղծեցին: Իրենք պիտի պատասխան տան եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ՝ անպայման և խստագույնս: Որովհետև մեկ տարի է՝ ես անազատության մեջ եմ լրիվ ապօրինի: Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի հետ, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղավոր չեմ ճանաչում, չեմ ճանաչի: Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև և մնում եմ անմեղ: Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում ՀՀ-ին և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ «հանուն» Հայաստանի Հանրապետության»,- դատական նիստին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը». Միքայել Աջապահյան