«Ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգու առանձնացրել». Հ. Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երեկվա նիստից առաջ տուժող ճանաչված անձանց և տուժողների իրավահաջորդ ճանաչված մի քանի ներկայացուցիչներ մամուլի ասուլիս են ունեցել, որի ընթացքում մեծ ապատեղեկատվություն տարածել: Նա կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ տուժող կողմը փորձում է մեծ ճնշում գործադրել դատարանի վրա:
«Դատախազությունն ասում է՝ քանի դեռ նրանք ի սկզբանե հարուցված գործով ճանաչված են եղել տուժող, իրենց դատավարական կարգավիճակը պահպանում են նաև գործից անջատված մյուս գործերով: Շատ լավ, եթե դա այդպես է, ինչո՞ւ եք 268 տուժողից ընդամենը 102 հոգու առանձնացրել և այս գործով նրանց ներգրավել որպես տուժող, իսկ այդ 102 հոգուց էլ 4-5 հոգի են գալիս նիստին: Ո՞րն է այն չափանիշը, որից ելնելով 268 տուժող ճանաչված անձանցից դուք ընտրել եք այդ 102-ին: Միգուցե դուք հիմք եք ընդունել այն չափանիշը՝ ընտրել նրանց, ովքեր որ պատրաստ են մարտի 1-ի իրադարձությունների ողջ մեղքը բարդել պարոն Քոչարյանի վրա՞»,- հարց բարձրացրեց փաստաբանը՝ շարունակելով. «Միգուցե այս անձանց մարմնական վնասվածքները տարբերվո՞ւմ են մյուս անձանց մարմնական վնասվածքներից. նայում ենք փորձագիտական եզրակացությունները, տեսնում ենք որ՝ ոչ: Այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազները, մեղադրողներն այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք»,- ասաց Ալումյանը:
Նա հավելեց, որ ՄԻԵԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ 10 գործ է գրանցվել:

«Ե՞րբ եք վերականգնելու տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքները»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
4016:24
«6 տարի առաջ էս օրը ամեն ինչ ժամերի հարց էր»․ Սամվել Հայրապետյան
5115:42
«Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի»․ Արտակ Հովհաննիսյան
6915:12
«Զորավարժության իմաստը միայն զինվորներին շարելն ու տեխնիկան ցուցադրելը չէ»․ Վիտալի Մանգասարյան
6614:42
«Ինքը ընդեղ է եղել ու տեսել է «Ալֆա» ջոկատը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6814:18
«Աղբը մաքրելու փոխարեն՝ ավելի են աղտոտում մայրաքաղաքը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7013:42
«Հիշեք Գուրգենին, հատկապես նրանք, ովքեր խոսում են «խաղաղության» մասին»․ Արսեն Նիկողոսյան
7513:18
Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 30-ին է
7112:30