Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Փաշինյանի պահանջածը կաթողիկոսի գահն է ու եկեղեցու կազմաքանդումը»․ Դերենիկ Մալխասյան

«Փաշինյանի պահանջածը կաթողիկոսի գահն է ու եկեղեցու կազմաքանդումը»․ Դերենիկ Մալխասյան
33
Այսօր, 15:18

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը եկեղեցու վրա հարձակումը արդարացնելու համար՝ հանրային-քաղաքական օրակարգում այդ թեման պետք է լեգիտիմացնի։ Իսկ լեգիտիմացնելու ամենակարճ ճանապարհը բանավեճ ծավալելն է հանրային դաշտում։ Եթե ինչ-որ թեմայի շուրջ բանավեճի մեջ ես մտնում, անկախ այն հանգամանքից, թե որքանով ես դիմացինի մոտեցումը սխալ համարում, միևնույն է հանրային ընկալման մեջ մոտեցում է ձևավորվում, որ իրոք ինչ-որ խնդիր կա, որը պետք է հանգուցալուծել։
Մեր եկեղեցին կարող է հազար ու մի խնդիր ունենալ կամ չունենալ, բայց Նիկոլ Փաշինյանն ու յուր խմբակը այն սուբյեկտը չեն, որոնք եկեղեցու թեմայով խորքային փոփոխություններ պահանջեն։ Նիկոլ Փաշինյանի պահանջածը կաթողիկոսի գահն է ու եկեղեցու կազմաքանդումը։
Առավել ևս, որ Ադրբեջանը գրեթե ուղղակի հայտարարում է, որ ՀԱԵ-ի դեմ ՔՊ-ականների ծավալած հետապնդումների պատվիրատուն իրենք են։ Ինչպես ասենք՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների։
Պարզապես պետք է տոտալ արհամարհել ու ծաղրել եկեղեցու դեմ զրպարտախառը դրսևորումները։ Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին»։