Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան

«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան
63
Այսօր, 12:06

«Ինքը իշխանություն պահելու մարմաջ ունի, մոլագար է իշխանության»,- 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ «Դեռ 2018-ին, երբ այս տղան դարձել էր վարչապետ, «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր խոսակցության ժամանակ ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության, նրանից իշխանություն խլելը դառնալու է սարսափելի մեծ պրոբլեմ։ Դրա համար այս մարդը չի հանդուրժում իր տեսակից տարբեր՝ ազգային, պետական շահերով առաջնորդվող մարդկանց»,- հավելել է պատգամավորը։

Աղվան Վարդանյանի հարցազրույցը