«Բոլորս էլ ուրախ ենք Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով, բայց կա մի սկզբունքային հանգամանք»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Բոլորս էլ ուրախ ենք Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով ու հաջողությամբ, բայց այստեղ կա մի սկզբունքային հանգամանք․ որպեսզի լինի ֆուտբոլի զարգացում, այդ երևույթի համապարփակ մասնագիտական, այլ ոչ թե հանրային պոպուլյարության իմաստով, պետք է լինի հավաքականի խաղերի շուրջ պաթոսից զերծ քննարկումների միջավայր։
Օրինակ, եթե Հայաստանի հավաքականը նվաճի որևէ Եվրոյի կամ Մունդիալի ուղեգիր, իհարկե անհնար կլինի, նույնիսկ անբնական կլինի առանց պաթոսի։ Կամ, եթե օրինակ հավաքականը հաղթի որևէ գրանդ հավաքականի, դարձյալ՝ պաթոսը կբխի բնականից։
Բայց, երբ պաթոսը՝ այն էլ ընդհուպ հավաքականի մարզչի մակարդակով, հորդում է Լատվիային հաղթելուց հետո, դա ոչ միայն բնական չէ, այլ նույնիսկ՝ վտանգավոր։ Պետք է իհարկե հարգել ցանկացած մրցակցի, բայց Լատվիայի հավաքականը այն մրցակիցն է, որին Հայաստանի հավաքականը ուղղակի պարտավոր է հաղթել՝ այն էլ սեփական հարկի տակ, եթե առհասարակ խոսում ենք Հայաստանում ֆուտբոլի որևէ զարգացման հավակնության մասին։
Իսկ, որպեսզի լինի այդ զարգացումը, պետք է ֆուտբոլային ինդուստրիայի անբաժան մաս լինի մասնագիտական, պաթոսազերծ քննարկումը։ Հասկանալի է, որ խոսքս լոկ մեկ քննարկման մասին չէ, այլ այդպիսի «ինստիտուտի» ձեւավորման։ Ընդ որում, բնականաբար դա չի վերաբերում երկրպագուներին։ Երկրպագուն պետք է ուրախանա ամենաչնչին բանից էլ։ Բայց, երբ նույնիսկ գլխավոր մարզչի մակարդակով է պաթոս՝ ընդամենը Լատվիային հաղթելուց հետո, այն էլ մի պարագայում, երբ մի քանի տարի առաջ Հայաստանի հավաքականն առհասարակ Ազգերի լիգայի խումբ է հաղթել, սա բավականին տարակուսելի է»։

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
114Երեկ, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
155Երեկ, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
176Երեկ, 10:24
Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ակտիվ մարզիկը, ով իր կարիերայի ընթացքում վաստակել է 2 միլիարդ դոլար
333Երեկ, 00:24
Ասուլիսի ժամանակ Արման Ծառուկյանի և Դիլոն Դենիսի միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)
45423.10.2026, 11:00
«Պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Արսեն Հարությունյան (լուսանկար)
36821.10.2026, 21:36
Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
134120.10.2026, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
43720.10.2026, 19:18