«Տիրադավ Արման Սարոյանը վերջին պահին հրաժարվել է բանավեճից»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը սպասվում է Հանրայինով դիտարժան բանավեճ, որից սակայն վերջին պահին հրաժարվել է Մասյացոտնի նախկին թեմակալ, Տիրադավ Արման Սարոյանը՝ իմ տեղեկությամբ Մեսրոպ Մանուկյանի մասնակցության պատճառով։
Ի սկզբանե Եկեղեցին տապալելու նոր պլան Բ -Զեկույցի շուրջ պիտի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, Արեգա Հովսեփյանն ու կարգալույծ Արման Սարոյանը և նախկին Տեր նշանը մասնակցեին։
Երեկ բանավեճը նկարահանելուց մեկ ժամ առաջ, ասում են, հաղորդման կազմակերպիչներին է զանգել նախկին թեմակալ, Վեհափառին դատի տված Արման Սարոյանը և դժգոհել, թե բա օպոնենտս մի քիչ էն չի, ագրեսիվ է թվում, ուստի ես հրաժարվում եմ ներկայանալ բանավեճի..․ մոտավորապես էդպիսի մի տեքստ է հնչեցրել ու խախտել է պայմանավորվածությունը՝ խասյաթի համաձայն։
Աղբյուրները հայտնում են՝ հենց Մեսրոպից է խորշել նուրբ ու քնքուշ ձայնով խոսող տիրադավ սպիկերը, կաշկանդվածություն ունի արագախոս ու դիպուկ խոսող պատգամավորից, և անհարմար դրության մեջ ընկած կազմակերպիչներին շուտով մեկ այլ զանգով հայտնել են՝ դիլխոր չընկնեք, պերճախոս ՔԱՀԱՆԱ Է ԳԱԼԻՍ ՏԻՐԱԴԱՎԻ ՓՈԽԱՐԵՆ
Ո՞Վ Է , Ո՞Վ Է .. ենթադրաբար կառավարությունից ուղղորդված վերջին պահին հաղորդումը չտապակելու համար ուղարկում են Հովհաննավանքի կարգալույծ երբեմնի Տեր Արամին՝ Ստյոպային, Հովհաննավանքի բակը դիսկոտեկի Կլունի վերածած նախկին քահանային, որը ուղիղ մեկ տարի բռնազավթած է պահում Հովհաննավանքը, եկեղեցական գույքը ու քաղաքականության մեջ է մտել Փաշինյանի համար հատուկ բեմադրած կեղծ ծեսերով
Այնպես որ, տարբերությունը մեծ չէ՝ ավագ գործ տվող տիրադավին փոխարինել է զրպարտիչ մեկ այլ տիրադավ..․ընդամենը
Ֆիքսենք10 Տիրադավից 9-ը թռած են ման գալիս, միայն սրանք են մնացել գեոպոլիտիկ խաղի մեջ։
Վաղը մեզ դիտարժան բանավեճ է սպասվում․ սպասենք»։

«Տիրադավ Արման Սարոյանը վերջին պահին հրաժարվել է բանավեճից»․ Սյուզի Բադոյան
4414:00
«Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը կարձագանքե՞ն Բայրամովի ասածին»․ Ոսկան Սարգսյան
4813:48
«Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է կարողանան իրացնել իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»․ Բայրամով (տեսանյութ)
5413:24
«Ավելի քան 90 հազար քաղաքացիներ վերադարձել են ազատագրված տարածքներ»․ Բայրամով
11112:36
«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
8812:06
Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
10711:54
«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
7011:30
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
12611:18