«Դուք մասնակցել եք Քոչարյանի իշխանության սանձազերծած ամենախոշոր հարձակմանը». Բաբաջանյանը՝ Խունդկարյանին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադառնալով Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, հայտարարեց, որ նրա ընտրությունը մեծագույն հարված է հասցնելու ՍԴ հեղինակությանը. «Խունդկարյանը նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչ է: Ընտրելով Խունդկարյանին՝ մենք գործնականում ՍԴ ենք վերադարձնում նրանց, ում մերժել ենք առաջին օրից, նրանց, ովքեր Սերժ Սարգսյանի ու նրա հարազատների գրպանում գտնվելուց զատ, այդ գրպանի պարունակությունն ավելի կարևոր են համարել, քան ՀՀ շահը: Անձամբ ես չեմ մասնակցելու նրա ընտրությանը... Բոլորս գիտենք, որ Դուք հրեշտակ չենք, Ձեր ավանդն եք ունեցել ՀՀ-ում խոսքի ազատության ու ժողովրդավարության դեմ ուղղված խայտառակ օպերացիայի՝ «Ա1+ հ/ը-ի փակման գործին, որի վերաբերյալ չենք դադարելու խոսել: Այսինքն, Դուք անմիջական մասնակցություն եք ունեցել Ռ. Քոչարյանի իշխանության կողմից սանձազերծված ամենախոշոր հարձակմանը՝ անկախ հեռուստաընկերության փակմանը: Այդ վճռով Դուք պետության զավթիչների պարագլուխ Քոչարյանի թելադրանքով անձամբ մասնակից ու հանցակից եք դարձել պետության բռնազավթման այս արարին»,- հայտարարել է Բաբաջանյանը:

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
4401:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
5000:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
8500:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5000:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
10200:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
5400:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
51Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
60Երեկ, 23:48