Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան
21
Այսօր, 16:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Մենք այսօր ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, այդ թվում՝ առանցքային քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը վախկոտ է, վախենում է այդ մարդկանցից։ Ինչպես ցանկացած ՔՊ-ական՝ վախենում է արդար, ուղիղ ճշմարիտ խոսքից։ Իրենք չենք կարող մեզ հետ բանավիճել փաստերով, մեր երկրի ապագայի նկատմամբ ունեցած պատկերացումներով, որովհետև մենք մեր երկիրը տեսնում ենք՝ իբրև անկախ, ինքնիշխան Հայաստան, իրենք դա տեսնում են՝ իբրև ադրբեջանաթուրքական վիլայեթ։ Այս քաղբանտարկյալների առկայությունը վախի ու թուլության նշան է»,- մասնավորապես ասաց պատգամավորը։

Էդգար Ղազարյանի ելույթը