Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նման քայլը որևէ լավ բանի չի հանգեցրել»․ Պեսկովը՝ Էստոնիայի՝ ՌԴ-ի հետ սահմանը փակելու որոշման մասին

«Նման քայլը որևէ լավ բանի չի հանգեցրել»․ Պեսկովը՝ Էստոնիայի՝ ՌԴ-ի հետ սահմանը փակելու որոշման մասին
36
Այսօր, 15:55

Ռուսաստանը լիովին հերքում է Էստոնիայի՝ դիվերսիաների վերաբերյալ մեղադրանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РБК-ն։

«Նման մեղադրանքներ մենք լսում ենք ոչ միայն Տալլինից, այլև եվրոպական այլ մայրաքաղաքներից։ Այս բոլոր հայտարարությունները որևէ հիմք, փաստարկ կամ ապացույց չունեն։ Դրանք բացարձակապես անհիմն են։ Հետևաբար, մենք չենք կարող նման մեղադրանքներն ընդունել։ Մենք դրանք չենք ընդունում և համաձայն չենք դրանց հետ»,- ասել է նա։

Պեսկովը մեկնաբանել է նաև Ռուսաստանի հետ սահմանը փակելու՝ Էստոնիայի որոշումը։ «Դե ինչ, Էստոնիան պատ է կառուցում։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը, շատ երկրներ են պատեր կառուցել, որոնք իրենց հեղինակներին ոչ մի լավ բան չեն բերել»,- նշել է Պեսկովը։

Նախօրեին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան հայտնել էր, որ կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանին գործող բոլոր անցակետերը։ Էստոնիայի իշխանությունները բոլոր անցակետերը փակելու որոշում են կայացրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Threod Systems ընկերության շենքը հրկիզելու փորձից հետո։ Էստոնական կողմը պնդում է, որ միջադեպի հետևում կարող են կանգնած լինել Ռուսաստանի հատուկ ծառայությունները։