Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով
![]() 1040 Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ., 01:20 «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է ժամով ջրամատակարարման անցնելու մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է՝ հաշվի առնելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ: Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» (հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185՝ անվճար), veolia.am պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե՝ ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք՝ սեփականատերերը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
