ԿԳՄՍՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին իրազեկել է ադրբեջանական ագրեսիայի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի նիստի ընթացքում խորհուրդը նախագահող ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Նա հայտնել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, որոնք թիրախավորել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնական հաստատությունների թիրախավորումն անթույլատրելի է և պետք է արժանանա միահամուռ դատապարտման: Հրետակոծությունների հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել նաև Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ»,-նշել է Արկադի Պապոյանը:
Առանձնահատուկ կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում՝ արդի մարտահրավերների հաղթահարման, կրթության կայուն զարգացման և երեխաների կրթության իրավունքի ապահովման գործում, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զինված հարձակումներից կրթությունը պաշտպանելու Համաշխարհային կոալիցիայի հիմնադիր անդամ է, խորհրդի նախագահը կոչ է արել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։
Նիստին ընդունվել է 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը, քննարկվել են խորհրդի գործունեության ռազմավարական նոր մոտեցումները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով պայմանավորված կրթության ոլորտի նոր մարտահրավերները: Նշենք, որ 2020 թ. հունվարի 21-ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ՝ 2020-2021 թթ. համար։

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
27120.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
27820.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
62517.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
62217.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
59316.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
58916.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
42916.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
42316.11.2026, 13:18