Կիրակի, 15 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ՀՀ տարածքից հարվածներ հասցնելու լուրը կեղծ է, որևէ ապացույց չկա». Արծրուն Հովհաննիսյան

«ՀՀ տարածքից հարվածներ հասցնելու լուրը կեղծ է, որևէ ապացույց չկա». Արծրուն Հովհաննիսյան
1187
Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 11:15

«Ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չնայած դրան, փոխհրաձգությունները պահպանվել են որոշ հատվածներում: «Վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Հովհաննիսյանը հայտնեց, որ քիչ առաջ հակառակորդը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը. «Մենք հայտարարում ենք, որ դա լիովին ապատեղեկատվություն է: Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում»,- հայտարարեց նա: