Վարչապետն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: «Մեր ժողովուրդներին միավորում են պատմական ջերմ հարաբերություններն ու ընդհանուր արժեքները: Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը և զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված պատերազմին՝ խոսելով Թուրքիայի բացահայտ ներգրավվածության և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին:
Նիկոս Դենդիասը ասել է, որ երկու ժողովուրդներին և երկրներին կապում է դարավոր ամուր բարեկամությունը, և այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են: Նա նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ: Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու և բանակցային գործընթացը վերսկսելու կոչին:
Վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարություն
9512:42
Ավարտվել է Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
182Երեկ, 14:00
«Վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումներ են բացահայտվել». ՊԵԿ (տեսանյութ)
196Երեկ, 11:12
«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին
27916.07.2026, 15:42
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
26916.07.2026, 13:12
Ոստիկանությունը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին
21416.07.2026, 13:00
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ
22716.07.2026, 11:00
Մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու
28314.07.2026, 12:02