Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը
![]() 213 Կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ., 01:25 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա որդին՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը. «Սրտի կսկիծով պետք է տեղեկացնենք, որ մեր հայրիկը՝ Վանիկ Վարազդատի Մկրտչյանը այսօր, իր կյանքի 70 տարում անսպասելիորեն լքեց մեզ։ Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացնենք հավելյալ»։ Վանիկ Մկրտչյանը ծնվել է Արթիկում՝ 1950թ., մարտի 13-ին: 1969-1972 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1978 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում։ 1978 թվականից Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, միաժամանակ՝ 2008 թվականից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում, համագործակցում է «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ։ Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում։ Պարգևներ, մրցանակներ 2010 թվականին Պաղտասար աղբարի դերակատարման համար ճանաչվել է՝ «Տարվա լավագույն դերասան»՝ ստանալով ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ |
Ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին
109Երեկ, 19:20Ուկրաինական նավը խորտակվել է Թուրքիայի ափերի մոտ. կան զոհեր
251Երեկ, 19:15Հրաձգություն Սան Ֆրանցիսկոյում. կա 5 տուժած
282Երեկ, 15:10Գանձագողերը ավերել են Նավուր համայնքի հուշարձանային տարածքը
279Երեկ, 00:15Ծեծկռտուք՝ Թբիլիսյան խճուղում. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
15316.01.2021, 18:45Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը. #Mediaport (լուսանկար)
175116.01.2021, 18:30Ինդոնեզիայում երկրաշարժն ավերել է հիվանդանոցը
38215.01.2021, 11:15Գևորգ Սաֆարյանն ու Մարտին Վարդանյանը Սյունիքում ականի պայթյունից վիրավորվել են
15015.01.2021, 00:45