«Այսպիսի մարդիկ շատ քիչ են. նրանց պատերազմն այս պատերազմից հետո էլ շարունակվելու է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկական արվեստագետները մեր երկրի աղն են: Նաև նրանք են վերածնելու հետպատերազմական Հայաստանը: Ճիշտ կլիներ եթե կրթական, գիտական, մշակութային և հասարակական սերուցքը մարտի գնար այն պահին երբ կամ եթե դա բացառիկ անհրաժեշտություն դառնա անխտիր բոլորի համար և անխտիր բոլորիս՝ բացարձակ մասնակցությունը կոնկրետ մարտադաշտում այլևս անքննարկելիորեն վճռորոշության հանգամանք ձեռք բերի: Այդ պահին մենք դեռ չենք հասել: Հուսանք՝ չենք էլ հասնի:
Այսպիսի մարդիկ շատ քիչ են հիմա մեզանում: Եվ այս մարդիկ նույնպես զինվոր են: Թիկունքի զինվոր: Նույնքան կարևոր՝ որքան ճակատի զինվորը: Եվ նրանց պատերազմն այս պատերազմից հետո էլ շարունակվելու է: Խաղադաշտի հետ համեմատությամբ նրանք նույնքան կարևոր են որքան հավասարաչափ անկյունաքարային են ֆուտբոլի հարձակվողն ու դարպասապահը:
Այս պատերազմում մենք կորցնում ենք մեր մտավորականության սերուցքը նույնպես: Սա այն ռեզևրն է, որ որպես սերունդներ ձևավորող՝ պետք է հավասարաչափ, բայցև մի փոքր ավելի յուրահատուկ հոգածության տակ լինի:
Անմահացած ևս մի արտիստ: Եվս մի հերոս ...»:
Տեղեկացնենք, որ երեկ կռվի դաշտում զոհվել է մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը:

«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
2322:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
6222:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4422:12
«Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր». Ջևդեթ Յըլմազ
4521:48
«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)
4521:36
«Էս սուպերինտելեկտուլայի կողքին չկա՞ մեկը՝ բացատրի, որ խոսի միայն այն մասին, ինչից հասկանում է». Ռուբեն Հակոբյան
6121:00
«Ադրբեջանի «Ինքնիշխանության օրը» Հայաստանի Կառավարության շենքի վրա հայտնվեցին հենց Ադրբեջանի դրոշի երեք գույները». Վլադմիրի Մարտիրոսյան
7720:42
ՀՀ-ն տոնում է անկախության 35-ամյակը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6120:30