«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանի գրառումը․ «Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձն է:
Եվ դիմավորում ենք այն՝ կանգնած մեր անկախության դեմ օրեցօր սաստկացող մարտահրավերների, ներքին և արտաքին սպառնալիքների դեմ։
Երբ պետությունը պարտվել է պատերազմում և հանձնել է տարածքներ, երբ Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքներ իրենց տան, հողի ու հիշողության կորստի ցավն են կրում, Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր։
Տարածքային կորուստը փաստ է։
Մարդկային կորուստը՝ անդառնալի ողբերգություն։
Բայց մեր պետության ապագան դեռ որոշված չէ։
Եվ այն որոշվելու է նրանով, թե որքան սթափ ենք գնահատելու ստեղծված իրավիճակը, որքան հստակ ենք սահմանելու մեր ազգային ու պետական շահերը, և որքան քաջություն ենք ունենալու։
Որովհետև կարելի է կորցնել հայրենի հողը, բայց չկորցնել պետություն ստեղծելու կամքը, կարելի է կորցնել հայրերի տունը, բայց չկորցնել տուն վերականգնելու ուժը, կարելի է ապրել պարտության հիշողության հետ, բայց չդարձնել պարտությունը սեփական ինքնության միակ դիմագիծը։
Որովհետև քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք և որոշում, մեր պետության Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել։
Եվ չի՛ ավարտվելու։
Հավերժակա՛ն է Հայաստանը, հավերժ հայկակա՛ն է Արցախը»։

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
2820:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
3019:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
4918:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
5718:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
9218:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
9617:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
10816:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
5716:36