«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայերի մի մեծ հատվածի ռուսամետության (2020-ից հետո շատ բան է փոխվել անկասկած) հիմքում ոչ թե պարզ քարոզչությունն է կամ խորհրդային կարոտախտը (դա էլ ունի որոշ ազդեցություն), այլ պատմական անցյալը:
2027 թվականի հոկտեմբերին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի հետո, լրանում է ռուսների կողմից Երևանի բերդի գրավումը պարսիկներից: Դրան հաջորդող տարիներին ինչպես Հայաստանի այսօրվա տարածքը, այնպես էլ Արաքսից հյուսիս ամբողջ շրջանը՝ Անդրկովկասը կամ Հարավային Կովկասը, անցավ Ռոմանովների Ռուսաստանի կազմ:
Այսպիսով, ռուսները Կովկասի համար կռվում հաղթեցին պարսիկներին:
Պարսկերենը, որ պաշտոնական լեզուն էր, փոխարինվեց ռուսերենով:
1828-ին պարսիկներից գրավյալ հայկական հողերի վրա ցար Նիկոլայ Ա-ն ձևավորեց Հայկական մարզը, որ հարյուրամյակներ անց առաջին հայկական միավորումն էր հստակ վարչական սահմաններով, բայց Ռոմանովների Ռուսաստանի կազմում:
Տասնամյակներ անց ձևավորվեց Երևանի նահանգը, որի վրա էլ՝ Հայաստանի Հանրապետությունը: Ապա 70 տարի ԽՍՀՄ կազմում էինք:
Այսպիսով, վերջին 200 տարիներից միայն 37-ն է, որ Հայաստանը եղել է անկախ, իսկ մյուս 163 տարիները՝ Ռուսաստանի կամ նրա իրավահաջորդ ԽՍՀՄ մաս:
Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ ՀՀ Անկախության օրը:
ՀՀ անկախ պետականության համար մենք պետք է ամենօրյա ճիգ ու քրտնաջան աշխատանք դնենք, բայց անվտանգության տեսանկյունից չափազանց կարևոր է բոլոր հարևանների, այդ թվում և առաջին հերթին Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունները:
Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է:
Շնորհավոր ՀՀ Անկախության օրը:
Համբուրում եմ Հայոց սուրբ հողը»:

«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
2818:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
3918:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
6518:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
8017:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
9516:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
5316:36
«Ոչ ոք հայերի փոխարեն չի կռվելու»․ Արա Պողոսյան
7116:06
«Սա անկախություն չէ, այլ քայքայում»․ Նաիրի Հոխիկյան
7115:18