«Վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեի հաշվին թանկ ռաբիս շոու են սարքում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում.
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Անկախության տոնին երգելու են Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը։ Աղքատ, վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեի հաշվին թանկ ռաբիս շոու են սարքում։ Ըստ Factor TV-լրատվականի՝ Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառման ելույթի համար Թաթա Սիմոնյանը կստանա 20 միլիոն դրամ, իսկ Արման Հովհաննիսյանը՝ ավելի քան 17 միլիոն, «Կարեն Սևակ բենդին» և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կտրվի ավելի քան 13 միլիոն դրամ, Ռոլանդ Գասպարյանին՝ ավելի քան 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն, Իվետա Մուկուչյանին ու Արամ MP-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին և Հասմիկ Թորոսյանին՝ 2 միլիոն 700 հազար դրամ, հաղորդավար Խորեն Լևոնյանին՝ 3 միլիոն 600 հազար, իսկ Լուսինե Թովմասյանին՝ 1 միլիոն 320 հազար դրամ: Միջոցառման տևողությունը 1 ժամ 30 րոպե է: Մնում էր պետբյուջեից ևս 6 միլիոն դոլար վճարել՝ այդ համերգին նաև Ջենիֆեր Լոպեսին հրավիրել»։

«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
152Երեկ, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
147Երեկ, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
42520.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
55619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
98819.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
51719.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
92212.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
107109.10.2026, 00:06