«Ո՞վ է սպանել Բենիկին ու Յուրիին». #BBC-ն հետաքննել է հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը

Հանրահայտ բրիտանական BBC լրատվական գործակալությունը հետաքննել է տարածում գտած տեսանյութերը, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները նախ գերեվարում, ապա գնդակահարում են հայ ռազմագերիներին։
BBC-ն նշել է, որ Հայաստանի իշխանությունները նույնականացրել են 73-ամյա Բենիկ Հակոբյանին և 25-ամյա Յուրի Ադամյանին։ Ադրբեջանը ժխտել է այդ տեսագրությունների իսկությունը՝ որակելով դրանք որպես կեղծիք։
BBC-ն ուսումնասիրել է դրանք և ներկայացրել փաստեր․ «Առաջին տեսանյութում երևում է, որ հայազգի Բենիկ Հակոբյանն ու Յուրի Ադամյանը գերեվարվում են: Տեսանյութում ինչ-որ մեկը ռուսերեն է խոսում՝ ադրբեջանական ուժեղ շեշտադրմամբ, տղամարդկանց հրամայում է առաջ գնալ, հանձնել զենքն ու բարձրացնել ձեռքերը։ Նա այլ զինվորների հետ խոսում է ադրբեջաներեն՝ նրանց պատվիրելով չսպանել գերիներին։
Յուրի Ադամյանը հանում է սաղավարտն ու բաճկոնը և ձեռքերը վեր բարձրացնում։ Բենիկ Հակոբյանին հրում են գետնին, և նա ընկնում է՝ ցավից հառաչելով։
Առաջին տեսագրությանը հաջորդել է երկրորդը, որտեղ երևում է երկու տղամարդկանց գնդակահարումը»։
BBC-ն հաստատել է, որ երկու տեսանյութերում հրահանգ տվողն ադրբեջանախոս է՝ տարածաշրջանային շեշտադրմամբ։
BBC-ն նաև ուսումնասիրել և հաստատել է, որ տեսանյութերը նկարահանվել են Հադրութ քաղաքում: Հավանական է, որ տեսանյութն արձանագրվել է հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում.
BBC-ն նշել է նաև, որ բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակն արդեն բացահայտել է, որ տեսանյութում երևացող զենքերը և սաղավարտներն իսկապես օգտագործվել են ադրբեջանական բանակում:
Լուսանկարներում հստակ երևում են ապացույցները՝ տեղորոշման միջոցով։


BBC-ն զրուցել է բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպայի հետ, ով համաձայնել է խոսել անանունության պայմանով: «Սրանք իրական փամփուշտներ են, սա իսկական սպանություն է, և ես հիմք չեմ տեսնում ենթադրելու, որ դա բեմադրված է»,– ասել է սպան։
Լրատվամիջոցը հիշեցրել է նաև, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ ստացել է տեսանյութը և հետաքննելու է մարդու իրավունքների բոլոր ենթադրյալ խախտումները:

«Երամակները և նախիրները՝ միջպետական ճանապարհին»․ Ոսկան Սարգսյան
312:06
«Վաղը ակտիվ ցիկլոնի ներթափանցում է սպասվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
4810:42
«Ձայն ուտելը քիչ ա, պետք ա մարսել»․ Մհեր Մկրտչյան
5309:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4708:24
«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
9200:42
Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում
79Երեկ, 23:54
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան
83Երեկ, 22:30
Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
83Երեկ, 21:42