«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի հանրապետությունը սփյուռքին առաջարկելու մի բան ունի՝ ինքն իրեն։ Հայաստանը պետություն է, իր բոլոր ատրիբուտներով, ե սփյուռքին առաջարկում է սեր, բայց նաեւ հարգանք, հարգանք, բայց նաեւ սեր։
Այս բառերի շարանի հեղինակը կամ արտահայտողը Հայաստանի վարչապետն է, «համահայկական» ինչ-որ միջոցառման ընթացքում։ Եվ սա լսում են մարդիկ, որոնք դահլիճում են։ Չգիտեմ, թե ինչ են մտածում դահլիճում գտնվող մարդիկ, բայց լսելով բառերի այս շարանը, ինքս մտածում եմ, թե որքան իրավացի է եղել Շթայները, երբ ասել է․ «Մարդկանց մեծ մասը մտքեր չունի, նրանք ունեն միայն բառեր։ Եվ նրանք հավատում են, որ եթե ունեն բառեր, ուրեմն ունեն նաև մտքեր»։ «Այն, ինչ սովորական կյանքում մարդիկ անվանում են մտածողություն, իրականում տեղի է ունենում բառերով։ Մարդիկ մտածում են բառերով։ Եվ երբ նրանց գլխում հայտնվում է որևէ բառ, նրանք հավատում են, թե իրենց մեջ միտք է ծագել»։
Գործնականում, այն Հայաստանը, որ կառուցում է Նիկոլ Փաշինյանը, սփյուռքին ի վիճակի չէ առաջարկել նույնիսկ ինքն իրեն, որովհետեւ իրեն արդեն իսկ առաջարկել է Ադրբեջանին։ Ինչպես շատերը բառը շփոթում են մտքի հետ՝ կամ բառերի շարանը, այդպես էլ ստեղծվում է մի վիճակ, երբ սփյուռքի համար Հայաստանի հասանելիությունը շատերը կարող են շփոթել պետություն առաջարկելու հետ։
Իսկ գործնական գետնի վրա, եթե օրինակ Ադրբեջանը հանդգնի թեկուզ փորձնական առումով դնել պայման, որ Հայաստանը պետք է արգելի սփյուռքահայերի մուտքը, որպես խաղաղության համար ռիսկ, ապա մեղմ ասած ամենեւին փոքր չէ հավանականությունը, որ Երեւանը կփորձի փնտրել այդ պայմանը «լեգիտիմացնելու» ուղիներ։
Սա գուցե ծայրահեղացնում եմ, բայց, ցավոք սրտի, վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում հենց ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան եւ զգալիորեն ընկալում ենք իբրեւ առօրյա ընթացք»:

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
61Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
63Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
83Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
89Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
68Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
87Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
102Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
105Երեկ, 19:06