«Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլորին կողմ եմ.
Ընտրությունների ժամանակ ստեղծվել էր բոլորին դեմ եմ կուսակցությունը, և դա տրամաբանական էր, քանի որ Հայաստանում հսկայական շերտ կար, որն, ունենալով Հայաստանի արդի քաղաքական հիշողությունը, դժվարանում էր որևէ մեկին վստահել:
Սակայն Սահմանադրական հանրաքվեի տրամաբանությունը պետք է լինի լիովին այլ, այն է․
Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են, որ Հայաստանի սպառնալիքի, մանիպուլյացիայի, կեղծիքների տակ Հայաստանի ապամոնտաժման սահմանադրություն գրանցվի, այն էլ մի ուժի կողմից, որը թքած ունի թե՛ սահմանադրության, թե՛ անկախության հռչակագրի, թե՛ միջազգային օրենք ու իր տված խոստումների վրա:
Կապ չունի քաղաքական ինչ հոսանքի են պատկանում և նախկինում ինչ են արել կամ ինչ անձնական վիրավորանք են հասցրել ու գործակալական ինչ դոսյե ունեն. ովքեր դեմ են սահմանադրությանը, նրանք մեր կողմից են։
Իսկ Նիկոլ պառակտիչ Փաշինյանը անպայման փորձելու է հակասություններ, գժտություններ մտցնել այդ մարդկանց ու խմբերի միջև, ինչպես դա փորձում է անել նաև հայտարարելով, որ իր սրտի ընդդիմությունն է ստեղծելու:
Եվ այսպես, բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը»:

«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
1609:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
2409:24
Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը․ «Ժողովուրդ»
5909:12
«Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը». Հովհաննես Իշխանյան
6709:00
«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
11303:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
14002:06
«Ներհանրային երկխոսությունը հասարակության առողջացման տանող ամենաուժեղ ազդակն է»․ Վահե Հովհաննիսյան
11601:06
«Նիկոլական ՍԴ-ն թաղում է քաղաքական չեզոքության և իշխանությունից ինստիտուցիոնալ անկախության մասին առասպելը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
13700:48