Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կորոնավիրուսի հաստատման 2175, մահվան 26 նոր դեպք

Կորոնավիրուսի հաստատման 2175, մահվան 26 նոր դեպք
282
Կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ., 11:05

Նոյեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106424 դեպք, որոնցից 64179-ն՝ առողջացած, 1559-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 438816 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2175 նոր դեպք: Ունենք 921 առողջացած և 26 մահվան դեպք։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 405 է:

Տվյալները ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: