Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կորոնավիրուսով վարակման 1042 և մահվան 21 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 1042 և մահվան 21 նոր դեպք
327
Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 11:10

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107466 դեպք, որոնցից 64910-ը՝ առողջացած, 1580-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40569 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 441174 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք: Ունենք 731 առողջացած և 21 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է»: