Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կորոնավիրուսով վարակված անձը բուժումից հետո ինչո՞ւ կրկին չի թեստավորվում»․ լրագրողը՝ Թորոսյանին

«Կորոնավիրուսով վարակված անձը բուժումից հետո ինչո՞ւ կրկին չի թեստավորվում»․ լրագրողը՝ Թորոսյանին
550
Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 12:25

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ կորոնավիրուսով հոսպիտալացված անձը բուժումից հետո չի թեստավորվում, ասաց․ «Վերջնական բուժման փաստն արձանագրելու թեստավորման նպատակահարմարությունը վաղուց մեզ մոտ միջազգային երաշխավորությամբ բացատրվել և հանվել է»։

Թորոսյանի խոսքով՝ բուժված լինելու փաստը ոչ թե թեստավորմամբ է արձանագրվում, այլ՝ կլինիկական լավացումով, և բուժումից հետո ցուցում է տրվում մեկուսանալ ևս 14 օր։