«Պետք է որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»․ Ժան-Իվ Լը Դրիան
![]() 1453 Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 12:30 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին նա հաղորդել է հրապարակած հայտարարության մեջ․ «Մարտերը դադարեցնելը կարևոր է: Դա հակամարտության կողմերի կողմից վերջին շաբաթներին մի քանի անգամ ստանձնած պարտավորությունն է, այն առաջնահերթ խնդիր է, որին մենք հավատարիմ ենք՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները խստորեն պահպանվում են, և որ նրա հարձակումներն անմիջապես կդադարեն: Այս համատեքստում մենք խնդրում ենք Թուրքիային ոչինչ չձեռնարկել, ինչը կարող է հակասել այս գերակա նպատակին»,- ասել է Ժան-Իվ Լը Դրիանը: Նրա խոսքով՝ այս դժվար պահերին Ֆրանսիան վերահաստատում է իր բարեկամությունը հայ ժողովրդի նկատմամբ՝ հաշվի առնելով սերտ մարդկային, մշակութային և պատմական կապերը Հայաստանի հետ: «Այս ողբերգական իրավիճակում մենք Հայաստանի կողքին ենք: Մենք կաշխատենք Հայաստանին տրամադրել անհրաժեշտ մարդասիրական աջակցությունը: Տեղում տիրող իրավիճակը՝ բնակչության տեղահանմամբ և քաղաքային կենտրոններում մարտերով պայմանավորված, հանգեցրեցին լուրջ հումանիտար հետևանքների: Ֆրանսիան վերջին շաբաթներին մոբիլիզացրել է իր ջանքերը քաղաքացիական հասարակության շատ մեծ նախաձեռնությունների միջոցով: Ֆրանսիայի իշխանությունները նպաստում են այս նախաձեռնություններին՝ տրամադրելով բժշկական օգնություն, որն անցյալ շաբաթվա վերջին ժամանեց Երևան և ներառում էր վիրաբույժների թիմեր, որոնք մասնագիտացած են հակամարտությունից տուժածների բուժման գործում: Առաջիկա օրերին ձեռնարկվելու են այլ նախաձեռնություններ՝ Հայաստանին անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Նա նաև ընդգծել է որ հակամարտության կայուն կարգավորման մասին կողմերի միջև բանակցությունների վերսկսումը՝ հրադադարի մասին համաձայնագրից հետո անհրաժեշտություն է։ «Ֆրանսիան լիարժեք դերակատարություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Երկու կողմերի միջև բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հապաղելու։ Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- հավելել է Ժան-Իվ Լը Դրիանը։ |

«Ինքն ամենաշատն է սարսափում, որ չի ընտրվելու». Լիզա Ճաղարյան
7103:06
«Եկեղեցուց գլուխ չհանեցիք, այժմ թուղթուգիր եք խաղում». Արեգ Սավգուլյան
11502:06
«Առաջիկայում ԱՄՆ-ն և Իսրայելը կփորձեն կիրառել նոր ռազմավարություն». Արմեն Այվազյան
180Երեկ, 21:36
«Հակամարտությունը ցույց տվեց՝ Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում թելադրող դերակատար». Արա Պողոսյան
233Երեկ, 17:42
«Փաշինյանը որտեղի՞ց գիտի, Ալիևն է ասե՞լ»․ Ոսկան Սարգսյան
173Երեկ, 17:30
«Թռնելուց խոսում է մեկը, որի անցած քաղաքական ճանապարհը թռնելու պատմություն է»․ Գրիգոր Իսկանդարյան
148Երեկ, 17:12
«Մեր հողերի մեջ նստած՝ ադրբեջանցիները մեզ թելադրում են. դա՞ է խաղաղությունը». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
278Երեկ, 16:42
«Իրանը չի բանակցել և չի բանակցում ԱՄՆ-ի հետ»․ #Tasnim
281Երեկ, 16:39
