«TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»․ Բայրամով

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի՝ Հայաստանի տարածքում նախատեսվող 42 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նախարարի խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգթոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն էր։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Բայրամովը նշել է, որ թեև բանակցություններն ընթացել են Վաշինգթոնի և Երևանի միջև, ապագա տրանսպորտային միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին։ Հետևաբար, նախագծի իրականացմանը զուգընթաց առաջացել է դրա տեխնիկական պարամետրերը Բաքվի հետ համաձայնեցնելու անհրաժեշտություն։ «Առանց Ադրբեջանի հետ կապի այս տրանսպորտային միջանցքը պարզապես իմաստ չունի»,- նշել է նա։
Բայրամովի խոսքով՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ որոշում է կայացվել ստեղծել համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ, որն իր աշխատանքները սկսել է նոյեմբերի 6-ին։ Խմբի հիմնական խնդիրն է համաձայնեցնել տեխնիկական պարամետրերը երկու ուղղությամբ՝ տրանսպորտային, որը ներառում է երկաթուղիներն ու ավտոճանապարհները, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերը։

«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1712:12
«Ամեն ինչ կանենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»․ Վադեֆուլ
5012:01
«Անմիջական սպառնալիք չկա»․ Ռուբիոն՝ Իրանի հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
6611:55
«Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները պարապուրդի էին մատնված ԱԺ-ում»․ Էդգար Ղազարյան
4911:42
«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5311:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
8111:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
7010:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6610:36