«Անմիջական սպառնալիք չկա»․ Ռուբիոն՝ Իրանի հնարավոր հարձակման մասին

ԱՄՆ վարչակազմը Վաշինգթոնի վրա Իրանի կողմից հնարավոր հարձակման նախապատրաստման նշաններ չի տեսնում։ Այս մասին Մանիլայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես նույնիսկ չեմ պատրաստվում մեկնաբանել այդ հաղորդագրությունները, քանի որ չգիտեմ, թե որտեղից են ձեզ նման տեղեկություններ հասնում»,- ասել է Ռուբիոն։ «Եթե խոսքը հետախուզական տվյալների մասին լիներ, ապա դրանք գաղտնի կլինեին»,- հավելել է նա։
«Վստահ եմ, որ մեր համակարգերը թույլ են տալիս ժամանակին բացահայտել նմանատիպ երևույթները։ Չեմ կարծում, որ որևէ անմիջական սպառնալիք կա»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ իրեն չեն անհանգստացնում այդ թեմայով լրատվամիջոցների հրապարակումները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի կողմից Վաշինգթոնի վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատասխան հարվածներ կհասցնի աննախադեպ հզորությամբ։

«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
1911:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
7011:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
6210:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6210:36
«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան
7010:30
Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
12110:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6810:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
12309:54