«Սա քաղաքական ուղերձ է, որը նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը հրապարակել է հրթիռի նկար, որն ըստ իրանական կողմի առնվազն 5000 կմ հեռահարություն ունի։
Միաժամանակ՝ ի պատասխան երեկ ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու վրա հարձակման, Իրանը աթս-ներով հարվածել է Քուվեյթում տեղակայված Ալի-աս-Սալեմ ավիաբազային։
Այս ավիաբազան ռազմավարական նշանակություն ունի, քանի որ հանդիսանում է օդային փոխադրումների գլխավոր կենտրոնը և դեպի Արևմտյան Ասիա ռազմական ուժերի փոխադրման հիմնական կենտրոններից մեկը։
Հատկապես հիմա՝ երբ սպասվում է Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, որը կարող է դառնալ նոր Յալթա-պոտսդամյան համակարգի հիմք, կարևոր է Իրանի կողմից մեսիջների ուղարկումը առ այն, որ երկիրը ինքնաբավ է, ունակ է պաշտպանվել և հարձակվել, հետևաբար արժանի է իր տեղն ունենալու նոր կառուցվող միջազգային համակարգում։
Այս առումով կարծում եմ պատահական չէ, որ Իրանը հատկապես հիմա է հայտարարում, որ ունի 5000 իմ հեռահարության սպառազինություն և կարող է 5000 կմ շառավղով խոցել ցանկացած թշնամական թիրախ։ Սա առաջին հերթին քաղաքական ուղերձ է, որը ենթադրում եմ, որ նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»։

«Սա քաղաքական ուղերձ է, որը նոր աշխարհակարգի հաստատման ընթացքում կխաղա իր դերը»․ Արա Պողոսյան
1809:48
Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի․ «Հրապարակ»
4809:24
Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. «Ժողովուրդ»
5209:18
Իսրայելի խորհրդարանը խոսնակ է ընտրել ընդդիմության թեկնածուին
8909:13
«Հարկադրանքի նախկին գործիքներն իրենց սպառել են». Պուտին
10809:07
«Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ»․ Արեգ Սավգուլյան
11702:06
«Իշխանության նկատմամբ քաղաքացու դիրքորոշումը չպետք է կախված լինի ընդդիմության հեղինակությունից»․ Վլադիմիր Մարտիրոսյան
13101:30
«Պուտինի այցը Չինաստան ունի և՛ տնտեսական, և՛ ռազմավարական նշանակություն»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
12101:06