«Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը». Ժոզեպ Բորել
![]() 2945 Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 14:15 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռքբերված համաձայնության վերաբերյալ։ «Ես ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումը։ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցումը, որն ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, թույլ կտա կանխել մարդկային հետագա կորուստները և հնարավոր է քայլ դառնա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: Այժմ կայուն կարգավորում ապահովելու համար անհրաժեշտ կլինեն բանակցություններ։ Եվրոպական Միությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ձևաչափին և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ զարգացման համար համաձայնագրերի իրականացման ջանքերին»,- ասել է Բորելը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
